Պատահարներ

Ողբերգական դեպք. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

Unknown 1 րոպե 560 դիտում
Ողբերգական դեպք. 36-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ճաղավանդակից կախված

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին,  ողբերգական դեպք է  տեղի ունեցել Երևանում: Նուբարաշեն  վարչական շրջանում գործող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ 7-րդ բաժանմունքի զուգարանի պատուհանի ճաղերից կախված դի կա: 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը,  ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:  Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը  Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Սուրեն Ք.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել նշված կենտրոնի 7-րդ բաժանմունքի զուգարանի ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250