Երևանի ռեստորաններից մեկում 20-ամյա տղայի են դանակահարել

Սեպտեմբերի 15-ին դանակահարություն  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ  «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել  մի տղա:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը , հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Առուշանյանի գլխավորությամբ,  որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ այդ պահին բացատրություն տալու:  Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ավանի ոստիկանները պարզել են՝ հիվանդանոց տեղափոխվածը՝ Երևանի բնակիչ,  20-ամյա Արման Թ.-ն է, ով դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար»  ռեստորանային համալիրի տարածքում: Ոստիկանությունը պարզում է՝ դեպքը տեղի է ունեցել նշված ռեստորանային համալիրի ներսում, թե բակային հատվածում: Փաստի առթիվ  ոստիկանության Նոր Նորքի  բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Քաղաքականություն