Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը BMW-ով բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Յուրիկ Աբգարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Յ. Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դավիթաշենի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Պարեկային ծառայողի մեքենան հայտնվել է Երևանի կենտրոնի հսկայական փոսում, ապա բախվել պատին
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Իսակովի պողոտայում հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար: Shamshyan.co...
Խծաբերդում մարտական հերթապահություն իրականացրած գումարտակի հրամանատարը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեակ...
Պարզվում են պայմանագրային սերժանտի մահվան հանգամանքները
2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհա...
Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ-ն մանրամասնում է
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտա...