Իրանն արգելել է պողպատի արտահանումը
Իրանի մաքսային ծառայությունը պաշտոնական արգելք է սահմանել երկրից պողպատե արտադրանքի արտահանման վրա։
Իրանի մաքսային ծառայությունը պողպատե արտադրանքի արտահանումն արգելող հրահանգ է փոխանցել համապատասխան կառույցներին։ Որոշումը կայացվել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի հետևանքով զգալի վնասներ են կրել երկրի արդյունաբերական խոշոր օբյեկտները։ Մասնավորապես, տուժել են այնպիսի մետալուրգիական հսկաներ, ինչպիսիք են «Ֆուլադ Մոբարաքե Էսֆահանը» և «Ֆուլադ Խուզեստանը»։
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Իրանը պողպատի արտադրության ծավալներով աշխարհում 10-րդն է։ Նախորդ տարվա ընթացքում երկրում արտադրվել է 32 միլիոն տոննա պողպատ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
Ռուսաստանը նոր արգելանք է սահմանել «Ջերմուկի» վաճառքի համար
Ռուսական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը օֆ...
Բարձիթողի վիճակը հանգեցնում է արհեստական թանկացումների. Գառնիկ Դանիելյան
«Վերջին շաբաթում հեղուկ գազի գինը Երևանում և մարզերում ժամ առ ժամ թանկանում է՝ հասնելով ընդհուպ 260-300 դրամի։ Որոշ տեղե...