ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրանքում հնարավոր խախտումների մասին։
ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցմանը, պարզաբանել է, որ տեսչական մարմինը որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել նշված ընկերության արտադրանքի վերաբերյալ։ Նա հավելել է, որ «Պռոշյանի կոնյակի գործարան»-ը ստուգումների տարեկան ծրագրում ներառված է եղել 2021 և 2023 թվականներին։
Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան արտահանվող ալկոհոլային արտադրանքի համար տեսչական մարմինը թույլատվական փաստաթուղթ չի տրամադրում, քանի որ միության օրենսդրությամբ հավաստագիր (սերտիֆիկատ) անհրաժեշտ չէ։
Անդրադառնալով այլ արտադրողների մոտ հնարավոր խախտումներին՝ ՍԱՏՄ պաշտոնյան նշել է, որ 2026 թվականին պլանային ստուգումներ են անցկացվել «Գետափի գինու կոնյակի գործարան» ՍՊ և «Արտաշատ-Վինկոն» ՓԲ ընկերություններում, սակայն լաբորատոր փորձարկումներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։
Գրիգոր Մկրտչյանը նաև պարզաբանել է, որ ստանդարտներից շեղումների դեպքում տրվում է հանձնարարական՝ արտադրությունը նորմերին համապատասխանեցնելու համար, իսկ տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության։
Ալկոհոլային արտադրանքի նկատմամբ վերահսկողության ուժեղացման մասով տեղեկացվել է, որ ԵԱՏՄ «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը տեղափոխվել է 2026 թվականի հուլիսի 1-ը։ Այդ օրվանից էլ ուժի մեջ կմտնի համապատասխան ստուգաթերթը, որով կիրականացվի խմիչքների նկատմամբ վերահսկողությունը։
Հիշեցնենք` Ռուսաստանի Դաշնության Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ մտադիր է դատարանում վիճարկել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ ընկերության լիցենզիան՝ արտադրանքի որակի հետ կապված խախտումների պատճառով։ Ըստ ռուսական կողմի՝ փորձաքննությամբ արձանագրվել են ԳՕՍՏ պահանջներին անհամապատասխանություններ, մասնավորապես՝ ոչ խաղողի ծագման սպիրտների օգտագործում և բաղադրության անհամապատասխանություն հայտագրված անվանմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
Աշոտ Արսենյանը` «Ջերմուկ» Գրուպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Արձագանք...
Միքայել Մելքումյանը հակադարձել է տրանսֆերտների վերաբերյալ FIP-ի հրապարակմանը
Տնտեսագետ և ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը փաստարկված հակադարձում է Փաստերի ստուգման հարթակի (FIP) հոդվածին, որը վերաբերո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...