Ռուսաստանը նոր արգելանք է սահմանել «Ջերմուկի» վաճառքի համար
Ռուսական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման պետական համակարգը կասեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը օֆլայն և օնլայն խանութներում։ Ինչպես ՌԲԿ-ին հայտնել է Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (մակնշման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը, շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ, որոնք այժմ արգելափակված են մինչև ստուգման ավարտը։
Շրջանառության դադարեցման առիթ է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս հասցնելը թույլ չտալու ուղղությամբ անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին։ Որպես արգելափակման պատճառ նշվել են «պարտադիր պահանջների խախտումները»։
Արգելքի տակ է հայտնվել 2026 թվականի փետրվարի 17-ի և 2026 թվականի մարտի 5-ի արտադրության ամսաթվերով արտադրանքը։ Ինչպես նշել է Յուսուպովը՝ «մինչև ստուգման ավարտը այն չի հայտնվի սպառողների ձեռքում»։
Նմանատիպ հոդվածներ
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունը. Խուդաթյան
Ավարտին կհասցվի Երևանի Բաբաջանյան–Աշտարակ ճանապարհահատվածի անավարտ շինարարությունը։ Այս մասին այսօր Հանրայինի եթերում աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչներին՝ կարևոր հարցեր քննարկելու նպատակով։...
Աշոտ Արսենյանը` «Ջերմուկ» Գրուպի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Հորդորում եմ խնայել սեփական ջանքերն ու թողնել հայկական ամենահեղինակավոր բրենդի վրա ցեխ շպրտելու խղճուկ փորձերը։ Արձագանք...