Քաղաքականություն

Գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրության իսկությունը. փաստաբան

Marine 113 դիտում
Գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսագրության իսկությունը. փաստաբան

Որևէ փորձաքննությամբ երբևէ չի հաստատվել հայտնի տեսագրության մեջ Արշակ Սրբազանի մասնակցությունը, այս մասին հայտարարել է Սրբազան Հոր փաստաբան Արսեն Բաբայանը։


«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որի 1-ին կետն ունի հետևյալ բովանդակությունը.


«1. Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած յանձնախումբի կարծիքը եւ փորձաքննութիւններուն եզրակացութիւնը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դէպք»։


Որպես Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դատավարական ներկայացուցիչ՝ պաշտոնապես հայտնում եմ, որ մինչ այս պահը գոյություն չունի որևէ փորձաքննություն, որը կհաստատեր հիշյալ տեսագրության իսկությունը, հետևաբար, որևէ փորձաքննությամբ երբևէ չի հաստատվել հայտնի տեսագրության մեջ Արշակ Սրբազանի մասնակցությունը»,- նշել է փաստաբանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250