Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից։ Այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարպետյանը:
Ի պատասխան` ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել.
«Մեր խայտառակ լրատվամիջոցների մի մասը և ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը կրկին աչքի են ընկել ստելու իրենց բնավորությամբ:
Թուրքիայի արտգործնախարարը ՉԻ հայտարարել, թե աջակցում է Փաշինյանին ընտրություններում: Սա պարզապես սուտ է: Նա նման բան չի ասել: Եվ չէր էլ կարող ասել, որովհետև դա մեր ներքին գործն է»,- գրել է նա:
Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարարը երեկ հայտարարել է. «Ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը առկա է։ Պարզապես այժմ կան մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են սպասվում, և դա ևս կարևոր փուլ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է»։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու. Փաշինյան
Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի մի...
Ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ. Փաշինյան
Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա...
Ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդութ...
Իհարկե, կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ․ Թորոսյանը՝ Կարպետյանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կ...