Իհարկե, կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ․ Թորոսյանը՝ Կարպետյանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին:
Կարապետյանն ասել է, որ եթե իշխանության գան իրենք, ապա վարչապետի պաշտոնը ստացած անձը «ստանալու է մեկ դրամ աշխատավարձ»:
«Իհարկե, կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ։
Ուղիղ այդպես էլ արել են ու չեն թաքցնում, որ նորից անելու են, եթե այդ հնարավորությունը ունենան։
Չեք ունենալու, հարգելինե՛րս, նորից թալանելու հնարավորություն դուք պարզապես չեք ունենալու»,- գրել է Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու. Փաշինյան
Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի մի...
Ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ. Փաշինյան
Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա...
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ ...
Ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդութ...