Ներկայացվել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին: Գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Ինչպես հայտնել էինք Դատախազությունն առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և մեր բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը:
Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին: Սիրելի հայրենակիցներ, այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու:
Քաղաքական հետապնդման այսօրվա զարգացումների վերաբերյալ առանձին կտեղեկացնենք»։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու. Փաշինյան
Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի մի...
Ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ. Փաշինյան
Իմ դիրքորոշումն է, որ ուրիշ բաժնետերեր չպետք է լինեն ԹՐԻՓՓ-ի մեջ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա...
Ռուսաստանցի բիզնեսմենի զարմիկը աչքի է ընկել ստելու իրենց բնավորությամբ. Ռուբինյանը` Կարապետյանին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։ ...
Իհարկե, կարելի է թալանել երկիրը և ստանալ 1 դրամ աշխատավարձ․ Թորոսյանը՝ Կարպետյանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կ...