Կա Իրան-ԱՄՆ բավական ակտիվ դիվանագիտություն. ռազմական բախումից խուսափել միգուցե հաջողվի. Վարդան Ոսկանյան

Սպառնալիքների և հռետորաբանական պատերազմին զուգահեռ, ԱՄՆ-Իրան հարաբերություններում չափազանց բարդ և հետաքրքիր անդրկուլիսյան դիվանագիտական ակտիվություն կա, որի մանրամասները ավելի ուշ պարզ կդառնան։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


Նա մասնավորապես, նշել է.


«Նախագահ Թրամփը ժամեր առաջ նոր ենթադրությունների տեղիք տվեց՝ նշելով, որ Իրանում դադարել են սպանությունները և մահապատիժներ չեն իրականացվել, իսկ Իրանի ԱԳ նախարար Արաղչին հարցազրույց է տվել թրամփամետ ամերիկյան հեռուստաալիքին՝ համաշխարհային հանրությանը հենց ամերիկյան լրատվամիջոցով փոխանցելով դեպքերի իրանական պատումը։


Թե ինչպես կընթանան զարգացումները, անհնար է կանխատեսել, սակայն փաստ է, որ կա Իրան-ԱՄՆ բավական ակտիվ դիվանագիտություն, ինչը հույս է ներշնչում, որ ռազմական բախումից խուսափել միգուցե հաջողվի»։

Քաղաքականություն