Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը. ՀՀ-ում Իրանի դեսպան
Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոնը։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։
«Մի խումբ մարդիկ հնարավորություն ունեն, և նրանց կանաչ լույս է վառվում, որպեսզի գան Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ և հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։
Արդեն վեց օր շարունակ Իրանի դեսպանատան շենքի առջև հանդես են գալիս անհարգալից ու վիրավորական հայտարարություններով և հակառակ նրան, որ մենք հայտնում ենք մեր բողոքը, այդ գործընթացը շարունակվում է։ Մենք բազմաթիվ անգամներ փոխանցել ենք մեր բողոքը Հայաստանի համապատասխան մարմիններին։ Մենք ամենածանր պահերին կանգնած ենք եղել Հայաստանի կառավարության կողքին, օրինակները շատ են։ Մենք այսօր գտնվում ենք ծանր իրավիճակում և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ, կմնա իրանցի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ՝ ես ամեն ինչ հստակ ասացի»,- նշել է Շիրգոլամին։
Նմանատիպ հոդվածներ
Ստերջացված, կատաղության դեմ պատվաստված շները կկրեն կանաչ տարբերանշաններ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, 2026 թվականին Երևանում «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կո...
2025-ին ժամկետային զինծառայության ժամանակ մարդը մարդուն սպանելու դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է. Սուրեն Պապիկյան
2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որոնցից մեկը՝ կայծակնահարության, մեկը՝ հոսանքահարման,...
Հերքում եմ, թե ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինծառայողներին. Սուրեն Պապիկյան
Հերքում եմ, չեն ստուգում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ Նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի այն...
Իրանում բողոքի ցույցերի ընթացքում մոտ 2000 մարդ է զnհվել. մանրամասներ
Իրանի իշխանությունները հայտնել են բողոքի ցույցերի ընթացքում մոտ 2000 մարդու մահվան մասին՝ քաղաքացիական անձանց և անվտանգո...