«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է շուրջ 307 000 կանչ
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն 2025 թվականի ընթացքում Երևանում սպասարկել է շուրջ 307 000 կանչ։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։
«Սպասարկել ենք շուրջ 307 հազար կանչ, ինչը մոտ 3 տոկոսով ավելի է եղել 2024 թվականի համեմատ։ Ավելացումը հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքում բնակչության թվի աճով։ Դեկտեմբերի վերջին օրերից ու հունվարի առաջին 10 օրը կանչերի քանակի նվազում եմ տեսնում մոտ 35 տոկոսով։ Մեր «սպասելիքները» չեն արդարացվել, ու դա շատ լավ է։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում մենք օրվա ընթացքում սպասարկել ենք 1000-1200 կանչ, իսկ այս տարի` օրական մոտ 800-850 կանչ»,- նշեց Գրիգորյանը։
Նշենք նաև, որ այժմ մեկ անձը անվճար 8 կանչ կարող է գրանցել, դրանից հետո՝ կախված տեղանքից, գումարը կտատանվի 10 000 - 15 000 դրամի սահմաններում։ Բացառություններ լինելու են՝ դանակահարություն, կայծակնահարություն, հրազենային վիրավորում և այլն։
Նա նաև նշել է, որ քաղաքացիների շուրջ 99 տոկոսը մինչև 8 կանչ է գրանցել, 0,5 տոկոսը՝ մինչև 20 կանչ, իսկ մյուս 0,5 տոկոսը՝ ավելի քան 20 կանչ։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալու 21-30 օր արձակուրդ. Պապիկյան
Զինծառայողների համար հնարավորություն ենք ստեղծել ունենալու 21-30 օր արձակուրդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտա...
Ստերջացված, կատաղության դեմ պատվաստված շները կկրեն կանաչ տարբերանշաններ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են.«Հարգելի՛ քաղաքացիներ, 2026 թվականին Երևանում «Կենդանիների Խնամքի Կենտրոն» ՀՈԱԿ-ի կող...
2025-ին ժամկետային զինծառայության ժամանակ մարդը մարդուն սպանելու դեպք չենք ունեցել, սա աննախադեպ է. Սուրեն Պապիկյան
2025 թվականին ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, որոնցից մեկը՝ կայծակնահարության, մեկը՝ հոսանքահարման,...
Հերքում եմ, թե ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինծառայողներին. Սուրեն Պապիկյան
Հերքում եմ, չեն ստուգում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ Նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի այն...