Ալի Խամենեին դիմել է Իրանի ժողովրդին
Եվ մի բուռ անփորձ, անուշադիր և անմիտ մարդիկ հավատում են դրան, ընդունում են դա և գործում նրա ցանկությունների համաձայն: Այս մասին ասել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Նրա (Դոնալդ Թրամփի - խմբ.) ձեռքերը ներկված են հազարից ավելի իրանցիների արյունով։ Տասներկուօրյա պատերազմում մեր հազարից ավելի հայրենակիցներ՝ չհաշված հրամանատարներին, գիտնականներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ սովորական մարդկանց՝ խոշտանգվել և սպանվել են»,- ասոել է Ալի Խամենեին
Ալի Խամենեին հավելել է, որ Թրամփը պետք է կենտրոնանա իր երկրի խնդիրների վրա։ Բոլորը պետք է իմանան. Իսլամական Հանրապետությունը իշխանության է եկել հարյուր հազարավոր ազնիվ մարդկանց արյան վրա։
Հիշեցնենք` Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը․ քաղաքացիները տարբեր քաղաքներում դուրս են գալիս փողոցներ՝ հնչեցնելով հակակառավարական կարգախոսներ։ Iran International-ի փոխանցմամբ՝ ցուցարարները կոչեր են անում իշխանությունների հեռացման, ինչպես նաև հնչեցնում են միապետության վերադարձին վերաբերող կարգախոսներ։






























