Կառավարությունը միջամտել է այնտեղ, որտեղ պետք է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ 2025թ. բյուջեն գերակատարել են։
Նրա խոսով, 2018թ.-ից վերացրել են տնտեսական գործունեության բոլոր հնարավոր սահմանափակումները։
«Վերացրել ենք մենաշնորհները, արգելքներն ու արգելակները, և սա է հիմնական պատճառը, որ 2018թ. ի վեր, ի հեճուկս բոլոր քաղաքական, տարածաշրջանային, աշխարհքաղաքական վայրիվերումների, ՀՀ-ն ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի՝ ավելի քան 2.4 անգամ աճ»,-ասել է վարչապետը՝ հիշեցնելով՝ այդ ամենը քովիդի գլոբալ և, բնականաբար, նաև հայաստանյան ռեցեսիայի պայմաններում է եղել։
Վարչապետը նաև շեշտել է, որ ՀՀ-ում ոչ միայն քաղաքական համակարգն է ժողովրդավար, այլ նաև՝ տնտեսական. «Պիտի ընդգծեմ, որ սա գործնականում նշանակում է, որ կառավարությունը չի միջամտել այնտեղ, որտեղ չպետք է միջամտի, մյուս կողմից, միջամտել է անտեղ, որտեղ պետք է»։
Նա շեշտել է, որ չմիջամտելու դեպքերն էլ են լայնորեն հայտնի, միջամտելու դեպքերն էլ. «Միջամտելու ամենահայտնի օրինակները կարող ենք բերել՝ ԶՊՄԿ օրինակը, ՀԷՑ օրինակը։ Եվ ուզում եմ կրկին ընդգծել՝ կառավարությունը չի միջամտել մինչև այն եզրը, որից հետո չմիջամտելը պարզապես կլիներ անգործություն ու անպատասխանատվություն»,-ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանը պատասխանել է COVID-19-ի վերաբերյալ քննադատություններին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել է «Մեր ձևով» շարժման ներկայացո...
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս միանում է վարչապետի և տասը եպիսկոպոսների հայտարարությանը
Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը միանում է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու...
Մայր Աթոռն արձագանքել է վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարությանը
Երեկ երեկոյան վարչապետի և տասը եպիսկոպոսների ստորագրած հայտարարության առնչությամբ հարկ ենք համարում ընդգծել հետևյալը։ Այ...
Ղազախստանի նախագահը` Փաշինյանի ֆիզիկական մարզավիճակի մասին
Վերջերս Բիշքեկում անցկացված ոչ պաշտոնական միջոցառման ժամանակ Պուտինը մարտահրավեր նետեց երիտասարդ ձյուդոիստի՝ պաշտպանելով...