
Այսօր տեղի ունեցած իրադարձությունները կունենան տևական հետևանքներ․ Արաղչի

Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (NPT)՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին գրառում է արել ԱՄՆ հարվածների առնչությամբ։
«Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները ցնցող են ու ամոթալի և կունենան տևական հետևանքներ։ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետք է լուրջ անհանգստություն զգա այս չափազանց վտանգավոր, անօրինական և հանցավոր վարքագծի առնչությամբ։
Հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության և դրա դրույթների վրա, որոնք թույլ են տալիս օրինական պատասխան տալ ինքնապաշտպանության շրջանակներում, Իրանը վերապահում է բոլոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը և ժողովրդին»,- նշել է նա։