Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով, ապա նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել ենք մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ մեր փաստարկված հիմնավորումները, ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ըթնացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է։
Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Երեմ Սարգսյանը։
Միջնորդության քննության արդյունքում Դատարանը որոշել է մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատ...
Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահի եւ Գարեգին Երկրորդի հանդիպմանը։ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հա...
Իրանը պաշտոնապես դուրս է գալիս միջուկային բանակցություններից
Իրանի դեմ Իսրայելի հարվածներին ԱՄՆ-ի աջակցության լույսի ներքո Թեհրանը անիմաստ է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ա...
Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում․ Հաջիև
Հայաստանը կարող է մաս կազմել տարաշաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցություների քննարկումներին: Այս մասին Չեխիայ...