Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հայցեր է ներկայացրել դատարան։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Երկու հայցերն էլ մուտքագրվել են հունիսի 13-ին։
Փաշինյանի դեմ ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկությունը։ Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է վարչապետից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
Հայցը մակագրվել է դատավոր Անի Կարաքեհյանին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ տեքստով․ «Նախկինում իմ կողմից լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչել են հրապարակային արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու։
Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ավելին՝ պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ զրպարտության և 3 միլիոն դրամ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
Այս հայցն էլ մակագրվել է դատավոր Ազատ Դունամալյանին։
Նմանատիպ հոդվածներ
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթ...
Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահի եւ Գարեգին Երկրորդի հանդիպմանը։ «Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հա...
Իրանը պաշտոնապես դուրս է գալիս միջուկային բանակցություններից
Իրանի դեմ Իսրայելի հարվածներին ԱՄՆ-ի աջակցության լույսի ներքո Թեհրանը անիմաստ է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ա...
Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում․ Հաջիև
Հայաստանը կարող է մաս կազմել տարաշաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցություների քննարկումներին: Այս մասին Չեխիայ...