Քաղաքականություն
Կարևոր
Ազատ է արձակվել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկին
Lilit A.
234 դիտում
Թրամփի հատուկ բանագնացի հետ Լուկաշենկոյի հանդիպումից հետո ազատ է արձակվել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սերգեյ Տիխանովսկին:
Ըստ այս պահին առկա տեղեկություններին, Սերգեյ Տիխանովսկին լքել է Բելառուսը:
«Բելառուսի նախագահը ազատ է արձակել Սերգեյ Տիխանովսկուն և ևս 14 քաղբանտարկյալների՝ Քիթ Քելլոգի հետ հանդիպումից առաջ»,- ասել է Թրամփի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ջոն Քոուլը։
Հիշեցնենք, որ Տիխանովսկին 2020թ-ից գտնվում էր բանտում: Նա ցանկացել էր մասնակցել Բելառուսի նախագահական ընտրություններին, սակայն՝ երկրի ԿԸՀ-ն նախ՝ չէր գրանցել նրա թեկնածությունը, այնուհետև նա ձերբակալվել էր և 18 տարվա ազատազրկման դատապարտվել:
Երկրի ընդդիմության ղեկը ստանձնել էր նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան:
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը, թե Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը. FIP
Lilit A.
3,929
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին
Lilit A.
5,397
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը․ փաստաբան
Lilit A.
325
Իրանի վրա հարձակումը ԱՄՆ-նում համարել են Թրամփի իմպիչմենտի հիմք
Lilit A.
1 րոպե
2,386
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Իրան-Իսրայել լարվածություն, ՀՀ-ում ԱՊՊԱ փոխհատուցումների աճ ու նոր կրթական ծրագրեր
1 րոպե
10
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները. Reuters
1 րոպե
208
Երևանում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
920
Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է․ Իսրայելի ԶՈՒ
1 րոպե
196
5.0