Պնդումը, թե Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը. FIP

Կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ավազանի անունով` Նշան Հովհաննիսյանը, հունիսի 27-ին՝ Հանրայինի եթերում, մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ:


Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ երբ 2005 թվականին կաթողիկոսը կամեցել է այցելել Գերմանիա և հանդիպել այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելի հետ, վերջինս մերժել է հանդիպման առաջարկը՝ հենց Գարեգին Բ-ի ենթադրյալ գործակալ լինելու պատճառով։


«Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզել է, որ Հովհաննիսյանի պնդումը, թե իր կաթողիկոս լինելու տարիներին Գարեգին Բ-ն երբևէ չի այցելել Գերմանիայի հայոց թեմ, չի համապատասխանում իրականությանը։


Այսպես, 2017 թվականի հոկտեմբերի 17-ին կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնել է Բեռլին (Գերմանիային Դաշնային Հանրապետություն)` Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների պետերի հետ մասնակցելու Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության շրջանակներում անցկացվող պաշտոնական միջոցառումներին: Այցի ընթացքում նա հանդիպել է ինչպես Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, այնպես էլ Գերմանիայի հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ:


FIP.am-ը բաց աղբյուրներում չի հայտնաբերել է Հովհաննիսյանի պնդումը հաստատող հրապարակում, որում կլիներ տեղեկություն այն մասին, որ Գերմանիայի նախկին կանցլերը հրաժարվել է ընդունել ամենայն հայոց կաթողիկոսին որևէ, այդ թվում նաև՝ խորհրդային գործակալ լինելու պատճառաբանությամբ։


Փոխարենը, Մերկելը հանդիպել է կաթողիկոսին Մայր Աթոռում 2018 թվականի օգոստոսին ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում