Ուկրաինան կոչ է արել ռուսական կողմին

Ուկրաինան կոչ է անում ռուսական կողմին արհեստական խոչընդոտներ չստեղծել և սուտ չտարածել գերիների փոխանակման և զոհված զինծառայողների մարմինների վերադարձի գործընթացի մասին։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն ՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։


Ինչպես նշել են նախարարությունում, ռուսները Ստամբուլում հստակ խոստում են տվել ՝ անցկացնել ծանր վիրավորված, վիրավոր և 25 տարեկան երիտասարդ գերիների փոխանակում և սկսել զոհվածների մարմինների փուլային հայրենադարձումը:


«Ուկրաինական կողմը, ցավոք, բախվեց պայմանավորվածությունները փաստից հետո «վերախաղարկելու» հերթական փորձերի։ Եթե հիմա ռուսական կողմը հրաժարվում է այն ամենից, ինչ խոստացել էր Ստամբուլում, դա հերթական անգամ հարց է բարձրացնում ռուսական բանակցային խմբի մակարդակի և կարողությունների մասին», - հայտարարել են ՊՆ-ից ։


Նախարարությունում հավելել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն հենց այնպես, ինչպես դա պայմանավորված էր Ստամբուլում և հետագա տեխնիկական խորհրդակցությունների ժամանակ:


Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը։