Բեռնատարների վարորդները ոչինչ չգիտեին․ Զելենսկի
Բեռնատարների վարորդները չգիտեին, որ անօդաչու թռչող սարքեր են տեղափոխում և «պարզապես կատարում էին իրենց աշխատանքը»։ Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին հավելել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները «օգտագործել են միայն մեր զենքը» և չեն օգտագործել արևմտյան դաշնակիցների տեխնիկան։
«Ես շատ էի ցանկանում օգտագործել միայն այն, ինչ մենք արտադրում ենք», - ընդգծել Է Ուկրաինայի նախագահը:
Ինչպես պատմել է Զելենսկին, դրոնները քողարկված են եղել բացվող տանիքով հատուկ կոնտեյներների մեջ։ Դիրքեր հասցնելուց հետո տանիքները հեռակառավարմամբ բացվել են, և անօդաչուները օդ են բարձրացել՝ հարվածներ հասցնելու համար։
Հիշեցնենք՝ հունիսի 1-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների։ Անօդաչու սարքերը գործարկվել են Ռուսաստանի տարածքից՝ դուրս թռչելով բեռնատարներից։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարված է մշակել
Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծ...
Իրավիճակը սրվում է․ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին․CBS
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություն են ստացել, որ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնել: Այս մասին հ...
Հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն. Գրոսսի
Իրանում Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտ...
Ամենազանգվածային հարձակումն է իրականացվել Խարկովի ուղղությամբ
Ռուսաստանը հունիսի 7-ի գիշերն անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Խարկով...