Հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն. Գրոսսի
Իրանում Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին:
Նշենք, որ նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին և ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։
«Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի հարվածներ) պատճառով Նաթանզի օբյեկտների ներսում կա ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն», – ասել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։
Գործակալության ղեկավարի խոսքով՝ միջուկային օբյեկտներում ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածությունը կարելի է վերահսկել ճառագայթային պաշտպանության միջոցառումներով։
«Այս զարգացումները … խորապես մտահոգիչ են։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտների վրա հարձակումները երբեք չպետք է տեղի ունենան՝ անկախ համատեքստից կամ հանգամանքներից, քանի որ դրանք կարող են վնաս հասցնել ինչպես մարդկանց, այնպես էլ շրջակա միջավայրին։ Նման հարձակումները լուրջ հետևանքներ ունեն միջուկային անվտանգության …, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար», – ասել է Գրոսին։
ԱԷՄԳ-ն պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան՝ ապահովելու համար, որ միջուկային օբյեկտները լիովին պաշտպանված լինեն և կարողանան շարունակել օգտագործվել խաղաղ նպատակներով։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ), հաստատել է, որ Իսրայելի կողմից հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին: Իրանական Նաթանզում հրթիռի հարվածելու պահը միջուկային օբյեկտին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարված է մշակել
Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծ...
Իրավիճակը սրվում է․ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին․CBS
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություն են ստացել, որ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնել: Այս մասին հ...
Բեռնատարների վարորդները ոչինչ չգիտեին․ Զելենսկի
Բեռնատարների վարորդները չգիտեին, որ անօդաչու թռչող սարքեր են տեղափոխում և «պարզապես կատարում էին իրենց աշխատանքը»։ Այս մ...
Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը սկսվեց
Սկսվել է Իսրայելին ուղղված Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերութ...