Իրավիճակը սրվում է․ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին․CBS
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություն են ստացել, որ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնել: Այս մասին հայտնել է ամերիկյան CBS հեռուստաալիքը։
Նրա աղբյուրների խոսքով՝ «ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացրել են, որ Իսրայելը լիովին պատրաստ է Իսլամական Հանրապետության դեմ գործողություն սկսել»: Թե կոնկրետ որտեղից է այդ տեղեկությունը ստացվել ամերիկյան կողմից, չի հստակեցվում։
«ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում ամերիկյան որոշ օբյեկտների», - նշվում է հեռուստաալիքի կայքում հրապարակված հրապարակման մեջ:
Նրա տեղեկություններով՝ դա է պատճառներից մեկը, որ Պետդեպարտամենտը հրահանգել է ամերիկյան դեսպանատան աշխատակիցների մի մասին լքել արաբական երկիրը։
Հրապարակման մեջ հստակեցվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը նախկինի պես պլանավորում է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ՝ Թեհրանի միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների հերթական փուլի անցկացման համար:
Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Իսրայելը պատրաստ է հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարված է մշակել
Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծ...
Հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն. Գրոսսի
Իրանում Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտ...
Բեռնատարների վարորդները ոչինչ չգիտեին․ Զելենսկի
Բեռնատարների վարորդները չգիտեին, որ անօդաչու թռչող սարքեր են տեղափոխում և «պարզապես կատարում էին իրենց աշխատանքը»։ Այս մ...
Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը սկսվեց
Սկսվել է Իսրայելին ուղղված Իրանի պատասխան հարվածի երրորդ ալիքը: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերութ...