Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է. Մեդինսկի
ՌԴ-ն այսօր սկսել էր զոհվածների մարմիններն Ուկրաինա տեղափոխելու և վիրավորների ու ռազմագերիների փոխանակման գործողությունները: Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Ուկրաինական կողմն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ինչպես մարմինների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը»,- նշել է նա։
Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 640 ռազմագերիների անունների առաջին ցուցակը՝ վիրավորներ, ծանր հիվանդներ և երիտասարդներ, որոնք պետք է փոխանակվեն։
Նրա խոսքով՝ բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ–ի զինծառայողների սառեցված մարմինների առաջին խմբաքանակը՝ 1212 մարդ, արդեն սառնարանային բեռնատարներով հասել է փոխանակման գոտի։ Սակայն ուկրաինական կողմը հետաձգել է ժամկետները։ Մեդինսկին հայտարարության մեջ նշել է, որ բերված պատճառները տարբեր են և բավականին տարօրինակ։
«Մենք կոչ ենք անում Կիևին խստորեն պահպանել ժամանակացույցը և ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, և անհապաղ սկսել փոխանակումը», - ասվում է Մեդինսկու հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է ԱԺ նախ...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...