Նիցցայում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել, այդ թվում՝ 3 երեխայի

Նիցցայում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք է խլել, այդ թվում՝ 3 երեխայի: Իշխանությունները հայտարարել են հրկիզման մասին:


Յոթ մարդ, այդ թվում՝ երեք մանկահասակ երեխա եւ դեռահաս, զոհվել են հրդեհի հետեւանքով, որը բռնկվել է լույս հինգշաբթի գիշերը Նիցցայի բազմաբնակարան շենքում:


Դատելով դեպքի վայրից ստացված կադրերից՝ հրդեհը ոչնչացրել է շենքի վերջին՝ յոթերորդ հարկում գտնվող բնակարանը։


Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ այնտեղ ընտանիք է ապրել Կոմորյան կղզիներից։ Բնակարանում հրդեհի պահին եղել է 10 մարդ։


Տունը գտնվում է Արևմտյան Մուլեն թաղամասում՝ Նիցցայի միջազգային օդանավակայանի հարևանությամբ։


Զոհվածների թվում են 5, 7 և 10 տարեկան երեխաներ, ինչպես նաև 17-ամյա դեռահաս, որը նետվել է պատուհանից՝ փորձելով փրկվել:


Բոլոր զոհվածները նույն ընտանիքի անդամներ էին։


Իշխանությունները հայտարարում են, որ հետաքննություն են սկսել հնարավոր հրկիզման կապակցությամբ։


Հաղորդվում է, որ անհայտ անձինք կարող էին բենզին լցնել այրված բնակարանի մոտ գտնվող աստիճանահարթակում։


Նիցցայի քաղաքապետարանից հայտնել են, որ տան մոտակայքում գտնվող տեսախցիկների տեսագրություններում բալակլավայում երեք տղամարդ է գրանցվել, նրանց որոնում են: