ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից. ահազանգում է ավագանու անդամը
Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սուսաննա Մելիքյանը:
«Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել. ինչպես ժողովուրդն է ասում «Արտը խախուտ մահանեն` կարկուտ»։Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից (ամենայն հավանականությամբ, խողովակ է պայթել։
«Վեոլիա ջուր» ընկերությունից եկել և ասել են, որ խնդիրն իրենց գործառույթների մեջ չէ, իսկ համատիրությունից ու թաղապետարանից անգամ չեն էլ ժամանել։Նույն տարածքի մյուս խնդիրը վնասված կոյուղագիծն է, որի ջրերն ու գարշահոտությունը շուրջ երկու ամիս է` «վայելում» են Աթոյան փողոցի բնակիչները։ Իսկ անձրևներն ընդամենն ավելի ակնառու են դարձնում քաղաքային «իշխանությունների» անգործությունն ու անգրագետ կառավարումը...»։
Նմանատիպ հոդվածներ
Եղվարդ քաղաքի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր
Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը թիվ 52 հիմնական դպրոցի սան է եղել:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում անտառային հրդեհ է բռնկվել
Թուրքիայում հրդեհ է բռնկվել Ստամբուլ նահանգի թաղամասերից մեկում։ Դեպքի վայրում են մարտական հաշվարկներ և ուղղաթիռ։
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թայվանում խոշոր հրդեհ է բռնկվել
Թայվանի Շանշան արդյունաբերական գոտում խոշոր հրդեհ է բռնկվել։ Կադրերում երեւում է, թե ինչպես է երկինք բարձրացել «կրակե հր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չինաստանում առևտրի կենտրոն է հրդեհվել. կան զոհեր
Առնվազն վեց մարդ Է զոհվել Չինաստանի Սիչուան նահանգի Զիգուն քաղաքի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքո...