Եղվարդ քաղաքի մոտ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր
Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը թիվ 52 հիմնական դպրոցի սան է եղել:
Դպրոցի էջը հաղորդագրություն է տարածել:
«Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է:
Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն…
Բոլորիս խոնարհումը, հայրենասե’ր հայորդի»,- ասվում է հաղորդագրությւոնում:
Հիշեցնենք՝ հուլիսի 19-ն Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ՊՆ-ին պատկանող Յակ-52 ուսումնամարզական ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է մեկ սպա և մեկ կուրսանտ։
Զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերներից. ահազանգում է ավագանու անդամը
Այս ջրհեղեղի հետ անձրևը կապ չունի. անհայտ ծագման ջուրը հոսում է Աթոյան փողոցի երկայնքով` ասֆալտի վրա բացված փոքր գեյզերն...
Կոտայքում բախվել են «Honda»-ն, «Mitsubishi»-ն ու «Kia»-ն, 1 զոհ ու 2 վիրավոր կա
Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան...
Արամուսում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակից է եղել Աբովյանի ոստիկանապետը
Այսօր գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: Համայնքից մի քանի տասնյակ տղամարդկանց բերման են են...
Չինաստանում կամրջի փլուզման հետեւանքով կան զոհեր ու տասնյակ անհետ կորածներ
Չինաստանում ավտոճանապարհային կամրջի փլուզումից հետո ավելի քան 30 մարդ անհետ կորել է 11 մարդ Է զոհվել, հայտնում է ՉԺՀ-ի կ...