18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ՀՕՊ-ը հետ է մղում Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակումը Ղրիմի վրա
Տելեգրամյան ալիքներում տարածվող կադրերում երևում է` Սևաստոպոլի բնակիչները լսում են, թե ինչպես է ռուսական հակաօդային պաշտպանությունը հետ մղում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Ղրիմի վրա:
Կադրերում հնչում են այն ձայները, որոնք Սևաստոպոլի բնակիչները լսել են Ուկրաինայի կողմից Ղրիմի վրա հարձակման ժամանակ։ Քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևի խոսքով՝ հարձակումը հետ է մղվում, մի քանի թիրախներ արդեն խոցվել են, ենթակառուցվածքի վնաս չկա։
Պաշտպանության նախարարությունից էլ լրագրողներին հայտնել են, որ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Ղրիմի երկնքում ոչնչացրել են ուկրաինական ավիացիոն կառավարվող 10 հրթիռ։
Գերատեսչության տվյալներով՝ թերակղզում տեղակայված ռուսական օբյեկտների վրա հարձակումը կանխվել է Մոսկվայի ժամանակով ժամը 17:20-ի սահմաններում (Երևանի ժամանակով` 18:20):
Նախարարությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչության ակտ։
Սևաստոպոլում, որտեղ ենթադրաբար պետք է ընկնեին հրթիռները, տագնապի ազդանշաններ են հնչել Մոսկվայի ժամանակով ժամը 16:40-ի սահմաններում (Երևանի ժամանակով`17:40):
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈՒ-ն Ղրիմում ոչնչացրել է ռուսական ռազմանավ
Թեոդոսիա նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավի վրա: Ուկրաինական կող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը Լիբանանի վրա արգելված ֆոսֆորային ռումբեր է արձակել
Իսրայելը հարձակվել է Հարավային Լիբանանի վրա արգելված ֆոսֆորային ռումբերով: Այս ասին հայտնում է Pars Today Russian տելեգր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը Լիբանանում վնասազեծել է «Հեզբոլլահի» հրամանատարին
Լիբանանում իսրայելական հարվածի հետեւանքով վնասազերծվել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության Ռադվանի հատուկ նշանակության...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի նկատմամբ
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Կիևում, Լվովում, Դնեպրում, Խարկովում և Օդեսայում քաղաքացիական զոհերի մասին այն բա...