«Կզցնելու եմ», «պիղծ»-ը վիրավորանք չեն, «սրիկայաբարը»՝ վիրավորանք է․ ինչու Ռուբինյանը չընդհատեց Փաշինյանին
Աժ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր պարզաբանել է, թե ինչու նախօրեին որևէ կերպ չընդհատեց Նիկոլ Փաշինյանին, ով ԱԺ ամբիոնից խախտել էր Ռուբինյանի հայտարարած բարեվարքության կանոնն ու ընդդիմությանը ասել, թե «կզցնելու է»։
Ռուբինյանը պնդեց, որ Փաշինյանն այդ արտահայտությամբ ոչ ոքի չվիրավորեց։ «Ոչ ոքի հասցեական վիրավորանք չհասցրեց, ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, որոնք մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ են, նույնիսկ անեծքի պաշտոնական բացում են արել, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցողը Աժ ամբիոնից պաշտոնապես անիծեք մեզ և մեր սերուդներին»։
Դիտարկմանը, թե հասցեական չէ, երբ Փաշինյանը վեհափառին «պիղծ» է անվանում, մինչդեռ օրինակ Էդգար Ղազարյանի հայտարարությունը շատ ավելի վերացական էր՝ Ռուբինյանը շարունակեց պնդել, թե Փաշինյանի ասածը կոնտեքստի մեջ էր։ «Դրա ինչն էր վիրավորանք, դա վիրավորանք չէր, գնահատական էր մի մարդու ով աստծո առաջ ուխտ է տվել չզբաղվել անառակությամբ և զբաղվել է պղծությամբ։ Մինչդեռ, սրիկայաբար բառը գնահատական չի, վիրավորանք է »։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Փաշինյանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ժամկետ է նշել
ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մ...