Քաղաքականություն

ԱԺ-ում քննարկում են Հայ առաքելական եկեղեցու հարցը, իսկ Եհովայի վկաները համաժողով են անցկացնում Մարզահամերգային համալիրում․ Aysor.am

ԱԺ-ում քննարկում են Հայ առաքելական եկեղեցու հարցը, իսկ Եհովայի վկաները համաժողով են անցկացնում Մարզահամերգային համալիրում․ Aysor.am
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալել են Եհովայի վկաները՝ այնտեղ իրենց տարածաշրջանային համաժողովներն անցկացնելու նպատակով։ Միջոցառումներն անցկացվում են այն…

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալել են Եհովայի վկաները՝ այնտեղ իրենց տարածաշրջանային համաժողովներն անցկացնելու նպատակով։ Միջոցառումներն անցկացվում են այն ժամանակահատվածում, երբ Ազգային ժողովում և հանրային դաշտում ակտիվ քննարկումներ են ընթանում Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ։



Այս համատեքստում Aysor.am-ը դիմել է «Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակ՝ պարզաբանում ստանալու համար։



Կազմակերպության հանրային տեղեկատվության բաժնից հայտնել են, որ Մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումները Եհովայի վկաների ամենամյա տարածաշրջանային համաժողովներն են, որոնք կազմակերպվում են ամեն տարի ամռանը և պլանավորվում երկար ժամանակ առաջ։



Նրանց խոսքով՝ նման համաժողովներ Եհովայի վկաներն ավելի քան 130 տարի կազմակերպում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Համաժողովներին մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից ժամանած Եհովայի վկաներ։



Կազմակերպությունից ընդգծել են, որ միջոցառումները բացառապես հոգևոր և կրթական բնույթ ունեն։



Միաժամանակ Aysor.am-ին պարզաբանել են, որ Եհովայի վկաները քաղաքական և միջկրոնական հարցերում չեզոքություն են պահպանում, ուստի համաժողովների անցկացումը որևէ կապ չունի Հայաստանում ընթացող հասարակական կամ կրոնական զարգացումների և դրանց շուրջ քննարկումների հետ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250