Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը

Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնում։ Նրան որդեգրելու ցանկություն է հայտնել ավելի քան 100 մարդ Մի երեխայի…

 Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնում։    


   Նրան որդեգրելու ցանկություն է հայտնել ավելի քան 100 մարդ 


Մի երեխայի ճակատագրի նկատմամբ այսպիսի մեծ հետաքրքրությունը, իհարկե, լավ նորություն է։ Բայց միևնույն ժամանակ  հասարակությունը կարծես մոռանում է, որ  այս  փոքրիկի նման էլի երեխաներ կան:


 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ օգոստոսի 13-ի դրությամբ նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող չորս հաստատություններում՝ Երևանի «Մանկան տանը», Գյումրու երեխաների տանը, «Մարի Իզմիրլյանի անվան » և Խարբերդի մասնագիտացված մանկատններում  խնամվում է 267 երեխա   


Այս երեխաներն ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավական, իսկ Նրանցից  մի մասը որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ և Նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը:   



Սակայն երեխա որդեգրել չի նշանակում , գնալ երեխային ընտրել ու վերցնել, այլ կա հստակ ընթացակարգ և առաջին հերթին հաշվի է առնվում երեխայի լավագույն շահը։   


Պետությունը նախ  ուսումնասիրում է՝ արդյոք  դուք կամ ձեր  ընտանիքը համապատասխանում եք որդեգրման պահանջներին և կարող եք ապահովել երեխայի կարիքները։ 


Հաջորդ փուլում իրականացվում է երեխայի և որդեգրել ցանկացող անձի համապատասխանեցում։ Պարզ ասած՝ պետք է որոշվի՝ արդյոք տվյալ ընտանիքը հարմար է հենց այդ երեխայի համար՝ հաշվի առնելով նրա տարիքը, առողջական վիճակը, զարգացման առանձնահատկությունները և այլ կարիքներ։ 


Վերջնական որոշումը կայացնում է դատարանը։


 Իսկ գտնած երեխայի` Սոսեի դեպքում որդեգրման գործընթացը դեռ չի կարող սկսվել, քանի որ նախ պետք է պարզել ովքեր են նրա ծնողները։ 


Գործող կարգավորմամբ՝ ոստիկանությունից պետք է ստանալ պատասխան, որ ծնողներին չեն հայտնաբերել, և այդ գործընթացը կտրի 3-4 ամիս: Սա կարևոր է հասկանալ նաև այն մարդկանց, ովքեր այս օրերին գրում են, որ ցանկանում են որդեգրել  երեխային։ Ցանկությունը կարևոր է, բայց երեխա որդեգրելը մեկ օրվա որոշում չէ։ 



Իսկ մինչ  այս աղջնակի հարցը կկարգավորվի, պետք է չմոռանալ նաև մյուս երեխաների մասին, որոնք ապրում են խնամքի հաստատություններում և նույնպես ունեն ընտանիքի, սիրո և ծնողական խնամքի կարիք։ վերնագիր քանի երեխա կա մանկատներում բան . որդեգրման կարգը 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250