Անչափահասների շրջանում թմրամիջոցների շրջանառության դեպքեր են գրանցվել
2026 թվականի առաջին կիսամյակում անչափահասների շրջանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք է արձանագրվել, նախորդ տարի նույն ժամանակահատվածում 3 դեպք։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։
«Նվազում կա, դրական է, բայց մենք, այնուամենայնիվ, մտահոգություն ունենք։ Անկախ նրանից, որ դեպքերի նվազում կա, միևնույնն է, դեպքեր արձանագրվել են։ Նշանակում է՝ դեռ անելիքներ ունենք»,- ասել է Խաչատրյանը։
Անդրադառնալով դպրոցներում և դրանց հարակից տարածքներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ տեղեկություններին՝ նա հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից դպրոցներում տեղեկատվական թերթիկներ են բաժանվելու։
Թերթիկները կտրամադրվեն նաև ծնողներին և երեխաների օրինական ներկայացուցիչներին։ Դրանցում ներկայացված կլինեն տեղեկություններ, որոնք կարող են օգնել հասկանալ՝ երեխան թմրամիջոց օգտագործո՞ւմ է կամ զբաղվո՞ւմ է դրանց իրացմամբ, ինչպես նաև՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկել նման դեպքերում։
Նշենք, որ 2026 թվականի առաջին 5 ամիսներին Հայաստանում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք, որոնցից 1269-ը վերաբերել է ապօրինի շրջանառությանը։
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Դոլարը կրկին էժանացել է․ որքան են այսօր դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
գոստոսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և բրիտանական ֆունտի փոխարժեքները նվազել են։ Այս մասին տեղ...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...