Քաղաքականություն

«Ինչո՞ւ եք դուք միլիոնատեր»․ Լևոն Քոչարյանը պատասխանեց այս հարցին

«Ինչո՞ւ եք դուք միլիոնատեր»․ Լևոն Քոչարյանը պատասխանեց  այս հարցին
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է իր ունեցվածքին և բիզնեսներին։ Լրագրողներից մեկը մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած…

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է իր ունեցվածքին և բիզնեսներին։



Լրագրողներից մեկը մեջբերել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցը՝ «Ինչո՞ւ եք դուք միլիոնատեր»՝ այն ուղղելով Լևոն Քոչարյանին։



«Վաղ հասակից մենք զբաղվել ենք բիզնեսով։ 21 տարեկանում ես միլիոնատեր չեմ եղել։ Չգիտեմ՝ որ տարիքից եմ միլիոնատեր եղել։ Ինչ կա ինձ մոտ՝ հայտարարագրված է»,- պատասխանել է Քոչարյանը։



Անդրադառնալով նաև բիզնեսների հնարավոր ապօրինի ձեռքբերման վերաբերյալ հարցին՝ պատգամավորը պնդել է, որ իրենք ապօրինի գույք կամ բիզնես չունեն։



«Մենք ապօրինի ոչինչ չունենք։ Ամեն ինչ դատարանում է ու կալանքի տակ է։ Բիզնեսն աշխատում է, բայց կալանքի տակ է, մենք դրանցից շահույթ չունենք»,- ասել է Լևոն Քոչարյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250