ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը Լիբանանի վրա արգելված ֆոսֆորային ռումբեր է արձակել
Իսրայելը հարձակվել է Հարավային Լիբանանի վրա արգելված ֆոսֆորային ռումբերով: Այս ասին հայտնում է Pars Today Russian տելեգրամյան ալիքը:
Ավելի վաղ Լիբանանի «Արևելք» հայկական թերթի Telegram ալիքը հայտնել էր, որ Իսրայելը ֆոսֆորային ռումբեր է արձակել Լիբանանի Խիամ քաղաքի վրա:
Միևնույն ժամանակ, ըստ Al Jazeera-ի, լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ ավելի քան 60 հրթիռ է արձակել իսրայելական ռազմաբազայի ուղղությամբ՝ ի պատասխան Բեյրութում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդի տեղակալի սպանության:
Իսրայելական բանակը հաստատել է Իսրայելի հյուսիսային հատվածի ինտենսիվ գնդակոծության փաստը։ Զինվորականները հայտնել են, որ պատասխանել են՝ հարվածելով «ահաբեկչական բջջին», որը ներգրավված է եղել արձակման մեջ:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈՒ-ն Ղրիմում ոչնչացրել է ռուսական ռազմանավ
Թեոդոսիա նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավի վրա: Ուկրաինական կող...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական ՀՕՊ-ը հետ է մղում Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակումը Ղրիմի վրա
Տելեգրամյան ալիքներում տարածվող կադրերում երևում է` Սևաստոպոլի բնակիչները լսում են, թե ինչպես է ռուսական հակաօդային պաշտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը Լիբանանում վնասազեծել է «Հեզբոլլահի» հրամանատարին
Լիբանանում իսրայելական հարվածի հետեւանքով վնասազերծվել է շիական «Հեզբոլլահ» կազմակերպության Ռադվանի հատուկ նշանակության...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԱՄԱՍ-ի թունելը, որտեղ պահվում էին իսրայելցի պատանդներ
Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է Խան Յունիսում հայտնաբերված ՀԱՄԱՍ-ի թունելի տեսանյութը։Նշվում է, որ այնտեղ պահ...