ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունը
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Իրինա Յոլյանի թեկնածությունը։
Իր ելույթի ժամանակ Իրինա Յոլյանը հայտարարեց, որ հանձնաժողովի աշխատանքը պետք է միտված լինի արժեք ստեղծելուն:
Անդրադառնալով ոլորտային խնդիրներին՝ Յոլյանը հայտարարեց, որ առաջնային անհրաժեշտության օղակը պետք է լինի պղնձաձուլարանի կառուցումը, որի դեպքում երկրի ընդերքից ստացված խտանյութը կվերամշակվի Հայաստանում՝ առավել մեծ օգուտ բերելով երկրին:
Ըստ Իրինա Յոլյանի՝ երկրի կարևոր ուղղություններից պետք է լինի նաև կանաչ տնտեսության և արևային էներգետիկայի զարգացումը համայնքներում. «Հայաստանն ունի արևային էներգիայի հսկայական պոտենցիալ: Մենք պետք է խրախուսենք, որ մեր համայնքները, համայնքային ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, փողոցային լուսավորություն, ջրամատակարարում, անցնեն արևային և էներգախնայող համակարգերի: Սա ոչ միայն կնվազեցնի համայնքային բյուջեների ծախսերը, այլև կբարձրացնի մեր համայնքների էներգետիկ անկախությունն ու դիմակայունությունը»:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ օգոստոսի 20-ի նիստին փակ քվեարկության արդյունքում ընտրվեցին ԱԺ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները, որոնցից 8-ը ներկայացնում էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուները չէին ընտրվել առաջադրված պաշտոններում: Այսօր՝ օգոստոսի, 26-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էր ընտրվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը, իսկ օգոստոսի 21-ին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը ընտրվել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ուժեղ Հայաստան» խմբակցության մյուս թեկնածուն առաջադրված պաշտոնում Իրինա Յոլյանն էր:
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Ե՞րբ Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանի տարածքները․ Կարապետյանը՝ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղել սահմանա...