Հորմուզի նեղուցին այլընտրանք է ստեղծվում․ Ճապոնիան աջակցում է նախագծին
Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են աջակցել Մերձավոր Արևելքում նոր նավթամուղների կառուցմանը, որոնք կարող են դառնալ Հորմուզի նեղուցը շրջանցող՝ նավթի մատակարարման այլընտրանքային ուղի։ Այս մասին, NHK-ին հղումով, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Տոկիոն էներգետիկ կայունության ապահովման ծրագիր է մշակել, որը նախատեսում է նաև նավթի պաշարների ստեղծում՝ մատակարարումների հնարավոր խափանումների հետևանքները մեղմելու համար։
Ծրագիրը նախատեսվում է հաստատել օգոստոսի 26-ին կառավարության նիստում։ Այն կներկայացնի Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։ Նավթամուղների կառուցմանը նախատեսում է մասնակցել նաև Սաուդյան Արաբիան։
Քննարկվող միջոցների թվում են այլընտրանքային երթուղիներով նավթ գնող ընկերությունների լոգիստիկ ծախսերի սուբսիդավորումը և նման մատակարարումների ապահովագրական ծածկույթի տրամադրումը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել Բելառուսում
Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի տարածքում գերիների փոխանակում են իրականացրել «10-ը՝ 10-ի դիմաց» ձևաչափով։ Գերությունից...
Մոտ 35 ԱԹՍ է խոցվել Ռոստովի մարզում, ևս 7-ը՝ Մոսկվայի ուղղությամբ
Օգոստոսի 21-ի գիշերը Ռոստովի մարզում հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է մոտ 35 ուկրաինական անօդաչու թռչող ս...
Ռուս ռազմագերիները փախել են՝ սպանելով ուկրաինացի զինծառայողի
Երկու ռուս զինծառայող, որոնք գերության մեջ էին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Խարկովի մարզում, փախել են ռազմագերի...
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոդյանսկոյե բնակավայրը․ ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Վոդյանսկոյե բնակավայրը։ Այս մասին ամենօ...