ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն. Յոլյան
«Լրագրողական գործունեության ժամանակ հետաքննական ոլորտում եմ աշխատել, միշտ ազնիվ եմ եղել, մինչև հիմա ազնիվ եմ».- պատասխանելով ՔՊ-ական Բաբկեն Թունյանի հարցին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրինա Յոլյանը։
Անդրադառնալով իր քաղաքական համոզմունքների մասին հարցին՝ Յոլյանն ասաց.
«Հիմա 2026 թվականն է, եթե դուք հետ գնաք 2020 թվականից հետո իմ հանրային և քաղաքական դիրքորոշմանը, ապա կտեսնեք, որ ոչինչ չի փոխվել։ Ես նույն կարծիքին եմ, ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ այդ մասին միշտ խոսել է 2020 թվականի պատերազմից հետո՝ հանրային իր գրեթե բոլոր հարցազրույցներում։
«Միշտ ունեցել եմ ընդդիմադիր դիրքորոշում, անկախ նրանից որ աշխատել եմ ՏԻՄ-ում, որն ինքնակառավարվող առանձին ինստիտուտ է և նվիրված աշխատելեմ իմ համայնքի համար, ինչի համար այսօր այստեղ հպարտ կանգնած եմ»,-ասաց յոլյանը՝ դրական գնահատելով նաև Գորիսի ներկայիս համայնքապետ Առուշ Առուշանյանի գործունեությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Խուզարկություններ՝ Քոչարյանների հետ կապվող մի շարք կառույցներում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Քննչական կոմիտեն վաղ առավոտից խուզարկություններ է իրականացնում Քոչարյանների ընտանիքի հետ կապվող մի շարք կառույցներում։ Ա...