Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել․ Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Այս մասին AuroraNews-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով…

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Այս մասին AuroraNews-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:


Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով Հակակոռուպցիոն կոմիտե էր կանչվել նաև Սերժ Սարգսյանը: 


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացել էինք, որ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ իրականացվող քրեական վարույթով նախօրեին ձերբակալված 6 անձանցից 4-ի, այդ թվում՝ նախկին նախագահի որդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրյալներից ևս մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250