7 զինծառայողի վրաերթի գործով նոր զարգացում․ ևս մեկ անձ է ձերբակալվել․ ՔԿ
Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ևս մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ իշխանազանցության կամ իշխանությունը չարաշահելու հոդվածով։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով։
Ավելի վաղ քրեական հետապնդում էր հարուցվել նաև «ԳԱԶ-53» բեռնատարի վարորդի նկատմամբ, որը կալանավորվել է։
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, առանց համարանիշի «ԳԱԶ-53» բեռնատարը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողի։ Նրանցից մեկի՝ 2007 թվականին ծնված, Աբովյանի բնակիչ Ս. Վարդանյանի կյանքը փրկել չէր հաջողվել։
Դեպքից հետո ձերբակալվել էր վարորդը՝ Վահան գյուղի բնակիչ Վահան Ճաղարյանը։ Իրավապահները պարզել էին, որ բեռնատարը շահագործման համար պիտանի չի եղել, իսկ վարորդը վարորդական վկայական չի ունեցել։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացվել
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով մայոր Արամ Նավաս...
Ֆրանսիայի հարավում տորնադոն ավերածություններ է առաջացրել․ տուժել է 40 մարդ
Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, տորնադոյի հետևանքով տասնյակ տներ են վնասվել։ Տարերքը հարվածել է Պոմա համայնքին․ մ...
Գերմանիայում շոգի հետևանքով շուրջ 14 հազար մարդ կարող էր մահանալ. DW
Գերմանիայում ապրիլի 6-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 14 հազար մարդ կարող էր մահացած լինել շոգի հետևանքով։...
Երևանում այրվել է 2 հա խոտածածկ տարածք և անվադողերի վուլկանացման կետ
Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հ...