«Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մի ընտանիքից 4 հոգու կալանավորել են․ անչափահաս երեխաներին ո՞վ է պահելու»․ Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն անդրադարձել է հոր` Ռոբերտ Քոչարյանի գործով անցնող մարդկանց:
Նա ներկայացրեց մի դեպք, երբ նույն ընտանիքից չորս անձ անցնում է այդ դեպքով:
Նրա խոսքով՝ նույն ընտանիքից 3 անձի նկատմամբ կալանք է կիրառվել, իսկ Արամայիս Ոսկանյանի նկատմամբ՝ տնային կալանք։
«Արամայիս Ոսկանյանին տնային կալանք են տվել, կնոջը կալանավորել են, երկու աղջիկներին էլ կալանքի են տարել։ Աղջիկներից մեկն ամուսին չունի, անչափահաս երեխաներ ունի։ Ո՞վ պետք է այդ երեխաներին պահի։ Ինչո՞ւ չէին կարող գոնե տնային կալանք տալ»,- ասել է Լևոն Քոչարյանը։
Քոչարյանը հարց է բարձրացրել՝ արդյոք նման խիստ խափանման միջոցների կիրառումն անհրաժեշտ էր, հատկապես երբ ընտանիքում անչափահաս երեխաներ կան։
Հիշեցնենք, որ երեկ օգոստոսի 25-ին լայնածավալ խուզարկություններ էին սկսվել Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքին պատկանող ընկերություններում, խուզարկել էին Լևոն Քոչարյանի բնակարանը:
Նմանատիպ հոդվածներ
Վերին Լարսում տարհանել են մաքսակետի ամբողջ անձնակազմին
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Դարիալի» մաքսակետում՝ Վերին Լարսում, գործարկվել է տարերային աղետների վաղ նախազգուշացման ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քանի՞ երեխա է այսօր ապրում Հայաստանի մանկատներում և ինչպե՞ս է իրականացվում որդեգրումը
Օրեր առաջ Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա պատմությունը շատ արագ հայտվեց հասարակության ուշադրության կենտրոնո...
Դոլարը կրկին էժանացել է․ որքան են այսօր դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
գոստոսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և բրիտանական ֆունտի փոխարժեքները նվազել են։ Այս մասին տեղ...
Մորը հարվածել, գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր է լուր չկա. Հրապարակ
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է. Երեք օր առաջ Վերին Դվին գյուղում 18-ամյա աղջիկ են առևանգել։ Աղջկա հարազատներից մեկը, ով ցա...