Քաղաքականություն

Հույս ունենք՝ Հայաստանում ներքաղաքական գործընթացները կընթանան օրենքին համապատասխան․ Պեսկով

Հույս ունենք՝ Հայաստանում ներքաղաքական գործընթացները կընթանան օրենքին համապատասխան․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի՝ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին խստորեն համապատասխան։ «Ես չէի ցանկանա հիմա…

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի՝ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին խստորեն համապատասխան։


«Ես չէի ցանկանա հիմա մեկնաբանել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները։ Այնտեղ շատ բարդ գործընթացներ են ընթանում։ Կարելի է միայն հույս հայտնել, որ տեղի ունեցող ամեն ինչ կիրականացվի օրենքին խստորեն համապատասխան, և կհարգվեն հանրապետության քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Հայտարարությունը հնչել է ՀՀ նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունից հետո։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250