Քաղաքականություն

Եվրոպական գինին հայկականից որակյալ է․ Վոլոդին

Եվրոպական գինին հայկականից որակյալ է․ Վոլոդին
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ, իր կարծիքով, ֆրանսիական և իտալական գինիները որակով գերազանցում են հայկականին, մինչդեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ արտոնություններ…

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ, իր կարծիքով, ֆրանսիական և իտալական գինիները որակով գերազանցում են հայկականին, մինչդեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ արտոնություններ ունի իր գինին ռուսական շուկա արտահանելու հարցում։


«Ե՛վ Ֆրանսիան է ցանկանում վաճառել, և՛ Իտալիան՝ չնայած պատժամիջոցներին։ Եվ որակի առումով, կարծում եմ, այդ գինին ավելի լավն է, քան հայկականը»,- ասել է Վոլոդինը։


Նրա խոսքով՝ նման իրավիճակ է նաև մրգի շուկայում։ Վրաստանը, Տաջիկստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը նույնպես պատրաստ են իրենց արտադրանքը մատակարարել Ռուսաստան, սակայն Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, արտոնյալ մուտք ունի ռուսական շուկա։


Վոլոդինը Հայաստանի համար ԵԱՏՄ շրջանակում գործող արտոնությունների թեմային անդրադարձել է Երևան-ԵՄ մերձեցման համատեքստում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250