Քաղաքականություն Կարևոր

Մեդվեդևի կողմից արաված հայտարարությունը անտեղի է և չափազանց ագրեսիվ. Ալեն Սիմոնյան

Մեդվեդևի կողմից արաված հայտարարությունը անտեղի է և չափազանց ագրեսիվ. Ալեն Սիմոնյան
Կարծում եմ, որ արձագանքը, որը հիմնականում հնչում է Մոսկվայից՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի կողմից, անտեղի է և չափազանց ագրեսիվ։ Այդ մասին հայտարարել է…

Կարծում եմ, որ արձագանքը, որը հիմնականում հնչում է Մոսկվայից՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Անատոլիի Մեդվեդևի կողմից, անտեղի է և չափազանց ագրեսիվ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։


«Մենք որևէ իմաստով չենք պատրաստվում պատերազմել Ռուսաստանի հետ՝ լինի դա քաղաքական, տնտեսական կամ այլ հարաբերությունների ոլորտում։


Կցանկանայինք, որ ռուս գործընկերները ըմբռնումով մոտենային մեր իրավիճակին, որովհետև մենք չենք պատրաստվում մնալ տնտեսական և ռազմական փակուղում։ Մեզ այլընտրանքներ են պետք։ Խոսքը մեր երկրի գոյության մասին է, սա հարց է, որը կասկածի տակ չի դրվում։ Մենք պետք է մեզ համար շուկաներ գտնենք։ Մենք չենք պատրաստվում և չենք ցանկանում կորցնել մեր պետականությունը, մեր երկիրը, մեր ժողովրդին»,- նշել է նա։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»։ 

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250