Ռազմական

Ռուսաստանում զանգվածային ԱԹՍ հարձակում է եղել․ խոցվել է 426 անօդաչու

Ռուսաստանում զանգվածային ԱԹՍ հարձակում է եղել․ խոցվել է 426 անօդաչու
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում երկրի 16 տարածաշրջանների, այդ թվում՝ Ղրիմի տարածքում, խոցել են ինքնաթիռային տիպի 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է…

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերվա ընթացքում երկրի 16 տարածաշրջանների, այդ թվում՝ Ղրիմի տարածքում, խոցել են ինքնաթիռային տիպի 426 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Գերատեսչության տվյալներով՝ ԱԹՍ-ները որսվել և ոչնչացվել են օգոստոսի 25-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ից մինչև օգոստոսի 26-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում։


Անօդաչուներ են խոցվել Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Տուլայի, Լիպեցկի, Վորոնեժի, Տամբովի, Ռյազանի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի և Ռոստովի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի և Ղրիմի տարածքներում։


Նախորդ օրը՝ ցերեկային ժամերին, ՌԴ տարածաշրջանների և Սև ծովի վրա, ըստ ռուսական կողմի, որսվել էր ևս 39 ուկրաինական ԱԹՍ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250