ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատվել է
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը օգոստոսի 21-ին որոշում է ստորագրել, որով հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմը, որոշումը զետեղված է ԱԺ կայքում։
Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, նախագահի տեղակալն է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։ Անդամներն են՝ ՔՊ-ից Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, Արման Եղոյանը, Վիլեն Գաբրիելյանը, «Ուժեղ Հայաստան»-ից՝ Մամիկոն Ասլանյանը և Հարություն Հարությունյանը, Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը՝ «Հայաստան» դաշինքից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փոխարինող անդամներն են՝ Տիգրան Գալստյան, Սարգիս Խանդանյան, Սիսակ Գաբրիելյան, Արուսյակ Ջուլհակյան և Ալխաս Ղազարյան, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից փոխարինող անդամներն են՝ Դավիթ Ղազինյան, Արեգա Հովսեփյան, Հայկ Ֆարմանյան, «Հայաստան» խմբակցությունից՝ Գեղամ Մանուկյան, Արթուր Խաչատրյան։
Հիշեցնենք, որ Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ ստեղծվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, որի գործունեության ժամկետը երկու տարի է։
Հիշեցնենք, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված Վիլեն Գաբրելյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր էր դրել Գյումրիում իր և լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպից հետո, նրա գրառման մեջ նշված էր․ «Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ»։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Փաշինյանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ժամկետ է նշել
ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մ...