Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Ռաթքլիֆի և Գալագերի այցերը Մոսկվա

ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Ռաթքլիֆի և Գալագերի այցերը Մոսկվա
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն անդրադարձել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռաթքլիֆի և Վատիկանի դիվանագիտական ծառայության ղեկավար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ նույն օրը…

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն անդրադարձել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար  Ջոն Ռաթքլիֆի և Վատիկանի դիվանագիտական ծառայության ղեկավար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ նույն օրը Մոսկվա կատարած այցերին։


ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի գնահատմամբ՝ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթրքլիֆի և Վատիկանի դիվանագիտական ծառայության ղեկավար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի՝ միևնույն օրը Մոսկվա այցելելու փաստը վկայում է նրանց փորձագետների որակի մասին։


«Ես այստեղ տեսնում եմ միայն փորձագետների որակի վկայություն», - ասել է Գրուշկոն՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի լրագրողի հարցին այցելությունների միջև որևէ կապի մասին։


Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Գալագերի հետ։ Նա հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, որ Վատիկանը «ավելի վճռական պատասխան» կտա Կիևի կողմից կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու (ՈՒՈՒԵ) դեմ իրականացված կամայական գործողություններին։ CBS-ը, հղում անելով անանուն աղբյուրների, պնդել է, որ ԿՀՎ տնօրենը այցելել է Մոսկվա հանդիպումների համար։

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250