Քաղաքականություն Կարևոր

Քաղաքապետարանը ջրագիծը քաշել է, հետո պարզել, որ ջուր չկա

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի երկրորդ զանգվածում գտնվող Վերածննդի այգին աստիճանաբար անապատի է վերածվում։ Երբ ասում ենք «այգի», առաջին հերթին պետք է պատկերացնենք կանաչ տարածք, ծառեր, խոտածածկ…

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի երկրորդ զանգվածում գտնվող Վերածննդի այգին աստիճանաբար անապատի է վերածվում։


Երբ ասում ենք «այգի», առաջին հերթին պետք է պատկերացնենք կանաչ տարածք, ծառեր, խոտածածկ տարածքներ։ Բայց այստեղ պատկերը բոլորովին այլ է․ կանաչ տարածք գրեթե չկա, իսկ ծառերը չորանում են։


Այգու տարածքում շրջելիս նկատեցինք, որ տեղադրված են ոռոգման նոր խողովակներ, բայց դրանցից ջուր չէր հոսում, կարելի է ասել տեղադրվել են ձևի կամ ցույց տալու համար: 



Ինչո՞ւ է նոր համակարգը տեղադրված, բայց չի գործում, և ընդհանրապես՝ կա՞ արդյոք այս այգում ոռոգման ջուր։


Այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցինք Երևանի քաղաքապետարան։



Քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը մեզ ասաց, որ Վերածննդի այգում ոռոգման ջուր չկա, և այս պահին այն հնարավոր չէ այնտեղ քաշել։

Նրա խոսքով՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ընկերությունը տարածքում խորքային հոր է փորում՝ ստորգետնյա ջուր գտնելու համար։ Դրանից հետո, ըստ քաղաքապետարանի, կզբաղվեն տնկման և մնացած աշխատանքներով։



Բայց այստեղ ևս մեկ հարց է առաջանում։

Եթե այգում ոռոգման ջուր չկա, ինչո՞ւ են այստեղ նոր ծառեր տնկել, գոնե դրանք կարելի է ջրել ցիստերներով բերված ջրով:

Այգու տարբեր հատվածներում բավականին շատ փոքր եղևնիներ են տնկված, որոնք արդեն չորացել են:


Նոր Նորքի այգիներով անցնելիս, սակայն, մեկ այլ պատկեր էլ կար:


Մի այգում ջուր են փորձում հայթայթել, իսկ հարևան այգում ջուրը պարզապես անխնա հոսում է։

Մոտակայքում գտնվող Տիգրան Մեծի այգում ջուր կա։ Բայց այստեղ ոռոգման նոր համակարգ չկա։

Ջուրը հոսում է , անկանոն ու հին խողովակներով:


Իսկ ջրի հոսքը կանգնեցնելու համար այստեղ ժամանակակից փական կամ կառավարման համակարգ չկա: Խողովակի մեջ պարզապես փայտ են մտցնում, ինչպես բոկորս գիտենք հայտնի չիվ ու վերջ` ջուրը չի հոսի:



Իսկ Տիգրան Մեծի այգու վերջնամասը հասկնալու համար երկար պետք չէ մտածել , դիմացդ աղբակույտ է հայտվում ու չես կարող առաջ անցնել : 


նույն վարչական շրջանի երկու հարևան այգիներում, տարբեր պատկեր է։

Վերածննդի այգում ոռոգման նոր համակարգը կա, բայց ջուր չկա, իսկ Տիգրան Մեծի այգում ջուր կա, բայց ոռոգման նոր համակրգ չկա: 

Երևան, 21-րդ դար , Մի տեղ ջուր են հայթայթում, մյուսում՝ ջուրը անխնա բաց թողնում :

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250