«Փլեյ Սիթի»-ի տնօրենը մեկ ամսով կալանավորվել է․ Հրապարակ
«Փլեյ սիթի»-ի տնօրեն Արշալույս Առաքելյանը մեկ ամսով կալանավորվեց։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը։
Անդրադառնալով քրեական գործին՝ Անանյանը նշեց․ «Կալանավորեցին իբր հարկերից խուսափելու համար, բայց իմ պաշտպանյալը ամեն կերպ փորձել է քննությանը աջակցել, համակարգիչներն են եկել առգրավել, համակարգիչների պարունակության վերծանման հարցում պատրաստակամություն է հայտնել աջակցել։
Բայց համակարգիչների որոշ ֆայլերի կամայական խեղաթյուրված մեկնաբանելու արդյունում վարկած են ձևավորել՝ իբր հարկերից խուսափում է։
10 համակարգչից 2-ը կիսատ-պռատ նայել են, էլ մնացածը չեն նայել, ընդ որում՝ ասել ենք՝ եկեք մայր համակարգիչը նայեք, որ օգնեք, այսինքն՝ ամեն կերպ օժանդակել ենք գործի քննությանը»։
Հարցին՝ որքանով էր խափանման միջոց կալանավորման ընտրությունը իրավաչափ՝ փաստաբանը նշեց․ «Միանշանակ կարելի էր խափանման այլ միջոց կիրառել, 63 տարեկան մեծ մարդ է, տարբեր տեսակի հիվանդություններով, նրա կինն էլ վատառողջ է, օնկոլոգիական բազմաթիվ հիվանդություններով։ Կարծում եմ, որ այս գործը, միանշանակ, իրավական չէր»։ Անանյանը նշեց, որ դեռ դատարանի որոշումը չեն ստացել, ստանալուց հետո այն կբողոքարկեն։
Նմանատիպ հոդվածներ
Մշակվել է ՀՀ կառավարության նոր ծրագիրը․ հայտնի են հիմնական ուղղությունները
ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողո...
Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել. «Տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի անունից Մարդու իրա...
Մեղադրանք է բերվել՝ մեղադրանք բերելու համար․ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին
Այնքան անհեթեթ է մեղադրանքը, որ ես դժվարանում եմ մեղադրանքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն ներկայացնել։ Սպասում ենք, թե...
Փաշինյանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով ժամկետ է նշել
ՀՀ ժողովրդի համախմբումը Իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ մեզ հիմք է տալիս համոզված լինելու, որ մենք այլևս չենք մ...