ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈՒ-ն Ղրիմում ոչնչացրել է ռուսական ռազմանավ
Թեոդոսիա նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են ռուսական «Նովոչերկասկ» դեսանտային նավի վրա: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ նավը ոչնչացվել է։ Ղրիմի իշխանությունները հաստատում են թերակղզու վրա հարձակումը, բայց ոչինչ չեն հայտնում նավի ճակատագրի մասին։ Հնարավոր զոհերի կամ վիրավորների մասին եւս չի հայտարարվում:
Ռուսական և ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ պայթյուններ են տեղի ունեցել Ղրիմի թերակղզու հարավ-արևելքում գտնվող Թեոդոսիա նավահանգստային շրջանում և Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հենակետերից մեկում։
Այս պահին նավահանգստի տարածքը շրջափակված է։ Առաջացած հրդեհը տեղայնացվել է։ Անվտանգության նկատառումներով մոտակա մի քանի տների բնակիչներ կվտարվեն։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը հաստատել է Թեոդոսիա նավահանգստի վրա հարձակման փաստը։
Թեոդոսիան քաղաք է Ղրիմի թերակղզու հարավ-արևելքում։ Սևաստոպոլի վրա ուկրաինական մի շարք հարձակումներից հետո Ռուսաստանի Սևծովյան նավատորմի որոշ նավեր տեղափոխվեցին այստեղ գտնվող նավահանգիստ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը լայնամասշտաբ պատերազմի սկզբում արդեն հարձակում իրականացրել էին Նովոչերկասկ դեսանտային նավի ուղղությամբ:

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ գերիների վերադարձից
Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են հրապարակել ռազմագերիների փոխանակումից։ Հիշեցնենք, որ գերեվարված 32 զինծառայո...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ամենազանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի նկատմամբ
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Կիևում, Լվովում, Դնեպրում, Խարկովում և Օդեսայում քաղաքացիական զոհերի մասին այն բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բնակելի շենքի վրա իսրայելական հրթիռի ընկնելու պահը
Տելեգրամյան ալիքներում տարաշվում է տեսանյութ, որտեղ երևում է Խան-Յունիսում բնակելի շենքի վրա իսրայելական հրթիռի ընկնելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազայում 56 շենքերի միաժամանակյա պայթեցման պահը
Գազայի հատվածի հյուսիսում 56 շենքերի միաժամանակյա պայթեցման պահը, որտեղ ՑԱԽԱԼ-ը բուֆերային գոտի է ստեղծում։ Տեսանյութը տ...